Human Rights Watch.Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում13 դեկտեմբերի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում: Այդ մասին Obyektiv.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պատասխանատու Ռեյչել Դեմբերը: «Դա երևում է նաև երկրի զեկույցներից, որոնք ներկայացվում են միջազգային կառույցներին: Ավելին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմալ օրենսդիր բազայի շղարշի ետևում, թաքնված է օրենքների անփույթ իրագործում»,- հայտարարել է իրավապաշտպանը: Դեմբերի խոսքով, Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունները, նրա իրավապահ մարմիններին չեն կարողանա մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ երիտասարդ ակտիվիստները ձերբակալված են իրենց հայացքների համար: «Բանտերում դեռևս տասնյակ մարդիկ կան, ովքեր պատժվել են խոսքի և հավաքների ազատության օրինական իրավունքն իրականցնելու փորձի համար»,-ընդգծել է նա: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների մասին, Դեմբերի կարծիքով, խոսում է նաև այն փաստը, որ Եվրոպայի Խորհրդի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շթրասերը մինչ օրս չի կարողանում անցնել իր պարտականությունների իրականցմանը և Ադրբեջանի վերաբերյալ զեկույց պատրաստել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |