Արևմուտքի նախընտրելի՞ դեմքը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Time ամսագրի ընթերցողների մեծ մասը օնլայն հարցման արդյունքում տարվա մարդ են ընտրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա հաղթել է մեծ առավելությամբ: Նրա օգտին քվեարկել է 120 հազար մարդ, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին՝ միայն 74 հազար: Ի՞նչն է ստիպում ժողովրդավարական Արևմուտքին տարվա մարդ ընտրել մի գործչի, որը մինչ օրս էթնիկ զտումներ է անցկացնում երկրի արևելքում: Նրան սատարեցին թուրքերն ու արաբները, որոնց դուր է գալիս վարչապետի վարած արդիականացման կուրսը՝ պահպանելով իսլամական արժեքները, գրում են ԶԼՄ-ները: Վերջին տարում Էրդողանը կարողացավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել իր երկրում և բարձրացնել Թուրքիայի հեղինակությունն աշխարհում «արաբական գարնանը» գործուն մասնակցության շնորհիվ: Նա ամրապնդեց հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Մինչդեռ հայերը, հույներն ու հրեաները ակտիվորեն բողոքի ցույցեր են կազմակերպում Թուրքիայի վարչապետի դեմ: Նրանց ջանքերի շնորհիվ Էրդողանը նաև առաջինն է այն մարդկանց ցուցակում, որոնց չեն ցանկանում տեսնել հանդեսի շապիկին: Կարելի է ասել Էրդողանը «կրկնակի հաղթող է»: …Սակայն, որն է նրա հաղթանակների գինը, եթե հաշվի առնենք, որ երկու հավասարազոր հակադրությունները ի վերջո զրոյի են հավասար, փաստորեն, վարչապետին թողնելով նույն տեղում, որտեղ նա կար: Այն է՝ մի մարդու տեղում, որը փչացրեց հարաբերություններն Իսրայելի, Իրաքի, Սիրիայի հետ, չկարողացավ հարաբերություններ հաստատել Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ՝ հանդիսանալով քաղաքական իսլամիզմի վառ ներկայացուցիչ: Գոհար Կարապետյան / PanARMENIAN News ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |