ՎիվաՍել-ՄՏՍ են այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները![]() 13 դեկտեմբերի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ են այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը։ Դասախոսությունից հետո երեխաները շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են բջջային համակցման կենտրոն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |