Նարեգ Հարությունյանն ազատվել է կալանքից

Նարեգ Հարությունյանն ազատվել է կալանքից

PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարությունյանն ազատվեց կալանքից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: Նա ասաց, որ գործի քննիչը փոխել է իր որոշումը, այլ ինֆորմացիայի նա չի տիրապետում:

2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Ըստ գործի, Նարեգ Կարապետի Հարթունյանը ղեկավարել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության գործունեությունը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---