ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 3,8 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ 3 դեկտեմբերի 2003 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 9 ամսում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով մի շարք զարգացած երկրներ է դիմել Հայաստանի 3,8 հազար քաղաքացի: Այդ մասին հաղորդում է «Washington ProFile» գործակալությունը` վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի կողմից տրամադրված տվյալները: Աղբյուրի համաձայն, այդպիսով Հայաստանը զբաղեցնում է 22-րդ տեղը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով այլ երկրներ դիմած քաղաքացիների քանակով: Այդ ցուցակում առաջատար է Ռուսաստանը, որի 23,7 հազար քաղաքացիներ ցանկանում են ապրել այլ երկրում: Նրան հետեւում են Իրաքը` 21,6 հազար, Սերբիան եւ Չեռնոգորիան` 18,4 հազար ինչպես նաեւ Թուրքիան, Չինաստանը, Աֆղանստանը, Սոմալին, Նիգերիան, Հնդկաստանը եւ Պակիստանը: Վրաստանն այդ ցանկում զբաղեցրել է 14-րդ տեղը` 5,36 հազար, իսկ Ադրբեջանը 33-րդ տեղը` 2,6 հազար: Ապաստան տրամադրելու խնդրանքով օտարերկրացիները ավելի հաճախ դիմել են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |