Աղվերանում կանցկացվի կրթության ոլորտի մարտահրավերներին ու հեռանկարներին նվիրված համաժողով13 դեկտեմբերի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀԲ-ի աջակցությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-ից 17-ն Աղվերանում կազմակերպում է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում.մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով Ֆորումը, հաղորդում է ԿԳՆ մամլո ծառայությունը: Ֆորումին հրավիրված են հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀԲ-ի ներկայացուցիչներ, միջազգային և տեղացի փորձագետներ: Ֆորումն ուղղված է որակի ապահովման պատասխանատուներին: Նպատակն է ներկայացնել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրներն ու լուծման ուղիները, ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին, իրականացնել փորձի փոխանակում: Ֆորումի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ներկայացնելու զեկույցներ իրենց փորձի, կատարած հետազոտությունների և ուսումնասիրությունների վերաբերյալ,ինչպես նաև ներկաները կմասնակցեն քննարկումներին ու կծանոթանան ոլորտի փորձագետների կարծիքներին: Հիմնադրամը կտրամադրի նաև վերապատրասատումներ «Որակի ապահովման արտաքին մեխանիզմները՝ հիմնադրամի մոտեցումներ», «Որակի ապահովման ներքին համակարգ՝ ձևավորում և գործարկում», «Ինքնագնահատում՝ իրականացման մեխանիզմներ և զեկույցի պատրաստում» թեմաներով: Թեմաների շուրջ կներկայացվի հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձն ու ուսումնասիրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |