ԱՄՆ շարունակում է կորցնել անօդաչու սարքեր![]() 13 դեկտեմբերի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան անօդաչու թռչող սարքը ջախջախվել է Սեյշելյան կղզիների վրա գտնվող միջազգային օդանավակայանի մոտակայքում: Այդ մասին հայտնում է Մավրիտոսի դեսպանատունը: « Ամերիկյան ՌՕՈւ-ի հեռակառավարվող MQ-9 սարքը ջախջախվել է Սեյշելյան կղզիներում՝ միջազգային Մաէ օդանավակայանում: MQ-9 զինված չի եղել,տուժածների մասին չի հաղորդվում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: Սեյշելյան կղզիների քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հաստատել է միջադեպը և հայտարարել, որ ինքնաթիռն իրականացրել է «սովորական պարեկություն» և ջախջախվել է տեխնիկական անսարքության պատճառով: ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում ինքնաթիռի առաքելությունը: Դեսպանատանը նշել են, որ վթարի պատճառն անհայտ է: Նախորդ շաբաթ իրանական հեռուստաընկերությունը հեռարձակել է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու սարքի առկայությամբ կադրեր: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ անօդաչու սարքը գրավվել է էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիայի կիրառման օպերացիայի արդյունքում: Իսլամական հեղափոխության Պահակային կորպուսի հավաստմամբ, որի ներկայացուցիչները հետազոտել են ամերիկյան սարքը, անօդաչու սարքը հատել է իրանա-աֆղանական սահմանը և 250 կմ-ով խորացել Իրանի տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |