Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին կքվեարկի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի շուրջ![]() 14 դեկտեմբերի 2011 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Վալերի Բոյերի օրինագիծը օրակարգ է ներմուծվել քվեարկության համար, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդրության կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Վալերի Բոյերի օրինագիծն օժանդակեցին ԱԺ մոտ հիսուն անդամներ: «Հուսով եմ` մենք մինչև վերջ կգնանք, քանի որ Ֆրանսիան մարդու իրավունքները պաշտպանող երկիր է»,- հայտնել է այս կապակցությամբ Բոյերը: Օրենքի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները 1 տարվա ազատազրկման կենթարկվեն և կտուգանվեն 45 հազ. եվրոյի չափով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |