Երեք շվեյցարացիների մեղադրում են Իրանին, ԿԱԺՀ և Լիբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ14 դեկտեմբերի 2011 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական դատարանը երկրի երեք քաղաքացիների մեղադրանք է ներկայացրել պակիստանցի գիտնական Աբդուլահ Քադիր Խանի խմբավորման գործունեությանը մասնակից լինելու համար: Ենթադրվում է, որ Խանը միջուկային տեխնոլոգիաներ է փոխանցել Իրանին, ԿԱԺՀ և Լիբիային: Այդ մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ հղելով շվեյցարական դատախազությանը: Մեղադրյալները՝ հայրը և երկու որդիները, ինժեներներ են, ովքեր ավելի վաղ աշխատել են ուրանի հարստացման ցենտրիֆուգերի հետ: «Հետաքննության ամենասկզբից էլ Շվեյցարիայի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ մեղադրյալները կապված են Խանի՝ «պակիստանյան ատոմային ռումբի հոր», «ցանցի հետ»,- երեքշաբթի հայտարարել է դատախազությունը: Ինչպես նշում է Ռոյթերսը, ատոմային գերտերություն չհանդիսացող Շվեյցարիան, միջուկային զենք չտարածելու պայմանավորվածության համաձայն, իրավունք չունի տիրապետելու փաստաթղթերի, որոնք վերաբերում են միջուկային զենքին: 2004 թվականին բացահայտվել էր այն փաստը, որ Խանը կապեր է հաստատել միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային «սև» շուկայի հետ և այդ ոլորտում համագործակցել է, մասնավորապես, Լիբիայի, Իրանի և ԿԱԺՀ-ի հետ: Վերջին երկու պետությունները Արևմուտքի պետությունների կողմից մեղադրվում են միջուկային զենքի ստեղծման և ՄԶՉՊ անտեսելու մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |