Skype-ի Android 2.6 թարմացումը թույլ է տալիս կիսել նկարներ և տեսանյութեր ընկերների հետ![]() 14 դեկտեմբերի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Skype-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ գործարկվել է Skype-ի Android ծրագրի 2.6 թարմացումը՝ բերելով իր հետ հնարավորություն Skype-ի միջոցով ուղարկելու նկարներ և տեսնյութեր Skype ընկերներին։ Skype-ը նշում է, որ բացի նկարներ կիսելու հնարավորությունից, բարելավել է նաև տեսազանգերի որակը այն սարքերի համար, որոնք ունեն NVIDIA's Tegra 2 չիպ։ Դրանցից են՝ Samsung Galaxy Tab 10.1-ը, Motorola XOOM-ը և Acer Iconia Tablet-ը։ Կա հնարավորություն տեսազանգ կատարել հեռախոսի ամբողջ էկրանով։ Skype ծրագրի Android 2.6 թարմացումը կարելի է ներբեռնել Android Market-ից անվճար։ Skype-ը վերջերս գնեց Microsoft ընկերությունը։ Skype-ն ունի 65 միլիոն օգտագործող։ Եվ այս բոլոր օգտագործողեները միասին վերցրած օրական 700 միլիոն րոպե Skype-ով զանգեր են կատարում, որից 300 միլիոնը՝ տեսազանգեր են, իսկ 30 միլիոնը՝ զանգեր են դեպի սովորական հեռախոսներ։ Skype-ի ծրագրերը հասանելի են iOS և Android, Mac OS և Linux օգտագործողների համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |