Մարդասպան Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է էքստրադիցիայի ենթարկվել Ադրբեջան14 դեկտեմբերի 2011 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան հնարավոր է Հունգարիայի և Ադրբեջանի միջև համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում, հայտարարել է Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահ Ռամիլ Ռզաևը: «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը միջպետական է և Ադրբեջանը զբաղվում է դրանով: Սպայի էքստրադիցիան կարող է իրականացվել, եթե երկու երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն»,- ասել է Ռզաևը: Նրա խոսքով, Հունգարիայի հետ արտաքսման մասին պայմանագրի բացակայության պատճառով, ժամանակին այդ հարցի առնչությամբ որոշակի խնդիրներ առաջացան: «Չեմ կարծում, որ նրա՝ Ադրբեջան էքստրադիցիայի հարցում, քաղաքական նպատակներն ինչ-որ դեր խաղան: Խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական հարթակում: Եթե երկու երկրների միջև գոյություն ունենար էքստրադիցիայի մասին պայմանագիր, այն շատ ավելի հեշտ կիրականացվեր: Եթե երկու պետություններն էլ, հիմնվելով միջազգային նորմերի վրա, գան համաձայնության, այդ հարցը կարող է դիտարկվել: Մենք՝ նախաձեռնողներս, հուսով ենք, որ այդ բանակցությւնները դրական ավարտ կունենան»,- ասել է Ռզաևը: 2004թ փետրվարի 19 Հայաստանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006 թ ապրիլի 13 հայ սպային սպանողը Բուդապեշտի քաղաքացիական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարիների ընթացքում ներման հնարավորության: Հայ սպային սպանողն Ադրբեջանում համարվում է ազգային հերոս: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |