ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարի նկատմամբ14 դեկտեմբերի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել երկու իրանցի հրամանատարների նկատմամբ: Այդ մասին ասվում է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես ասվում է փաստաթղթում, ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Փիրուզաբադի և «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ցամաքային ուժերի փոխհրամանատար, գեներալ Աբդոլահ Արագիի նկատմամբ ընդունվել են լրացուցիչ պատժամիջոցներ՝ «այս անձանց կողմից Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար: Այս առնչությամբ գրասենյակի ներկայացուցիչները, նախ և առաջ, նկատի ունեն 2009 թ իրադարձությունները, երբ Թեհրանի նախագահական ընտրություններից հետո դաժանորեն ճնշվել են հակակառավարական ցույցերը և մի քանի մարդ է սպանվել: Այս որոշման համաձայն, սառեցվել են բոլոր հաշիվները, որոնք հրամանատարները կարող են ունենալ ԱՄՆ-ում, ամերիկացի քաղաքացիներին ևս արգելված է նրանց հետ գործնական հարաբերությունների մեջ մտնել: Պետդեպարտամենտը միաժամանակ արգելել է Հասան Փիրուզաբադի և Աբդոլահ Արագիի մուտքը Միացյալ Նահանգներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |