Թափառող շների հիմնախնդիրը մնում է չլուծված. Խփել ենք, խփում ենք, ու պիտի խփենք14 դեկտեմբերի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը վերջին 6 տարիների ընթացքում ոչ միայն չի լուծել թափառող կենդանիների խնդիրը, այլ ավելի է սրել այն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ նշելով, որ կենդանիների գլխաքանակը միայն աճել է, իսկ ագրեսիվությունն ավելացել։ «Խնդիրն այն է, որ ոչ միայն զարգացած եվրոպական երկրները, այլ նաև Հայաստանին համաչափ և ոչ այնքան մեծ բյուջե ունեցող Սլովենիան ու Իսրայելը անհամեմատ ավելի փոքր գումարներով են խնդիրը լուծել և դա արել են ընդամենը 3 տարում»,- մեկնաբանեց Նարե Արամյանը ։ Նա նշեց, որ եթե Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալները համապատասխանեին իրականությանը, հիմա Երևանում պետք է լիներ միայն 1000 շուն՝ այն էլ բոլորը ստերջացված. «Այն դեպքում, որ մենք տեսնում ենք չստերջացված, ավելի ջղայն ու ագրեսիվ շներ»։ Բանախոսը հավելեց, որ անհիմն են այն մեղադրանքները, թե իրենք պայքարում են թափառող կենդանիների համար, քանի որ գրանտներ են ստանում արտասահմանից. «Գրանտակեր, վարկակեր ու պարտքակեր է միայն պետական մարմինների ընդհանրությունը և ոչ թե կենդանասերների միությունը»։ Ըստ Նարե Արամյանի, քաղաքապետերի փոփոխոթյունն իրականում ոչինչ չի փոխելու, քանի որ չեն փոխվել ռազմավարությունն ու նպատակը. «Ասում են՝ խփել ենք, խփում ենք, ու պիտի խփենք։ Ռազմավարության ու հայեցակարգի բացակայության դեպքում նրանք էլ չգիտեն՝ ինչպես է պետք վարվել»։ Ինչ վերաբերում է նոր քաղաքապետի հետ համագործակցությանը, դեռևս Գագիկ Բեգլարյանի օրոք Տարոն Մարգարյանը եղել է առաջին տեղակալ և, բանախոսի պնդմամբ, քաջատեղյակ է իրենց առաջարկներին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |