Այս տարի հայերը ծրագրում են ամանորյա նվերների համար ծախսել միջինում 20-30 հազար դրամ14 դեկտեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Այս տարի հայերը ծրագրում են ամանորյա նվերների համար ծախսել միջինում 20-30 հազար դրամ ($80)՝ հաշվի առնելով, որ մեկ մարդու միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Համաձայն PanARMENIAN.Net ի անցկացրած հարցման տվյալների, չափահաս և բարձր տարիքի քաղաքացիների ուշադրության կենտրոնում այս տարի ձմեռային աքսեսուարներն են՝ գլխարկներ, շարֆեր և այլ պարագաներ: Սա խոսում է այն մասին, որ այս տարի՝ նախորդի համեմատ, ձմեռը Հայաստանում ավելի ցուրտ է: Այնուամենայնիվ, ավանդական նվերների թվում են հուշանվերները, այդ թվում նաև տարվա խորհրդանիշը՝ վիշապը, շպարի պարագաները, օծանելիքը, ավելի հազվադեպ՝ տեխնիկա, էլեկտրական պարագաներ և այլն: Հարցվածների ընդամենը մեկ տոկոսն է հայտարարել, որ երբեմն վերանվիրում են ստացված նվերները: Ի դեպ,կանայք դա տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ են անում, իսկ տարեցներն էլ ի համեմատ երիտասարդների են ավելի հաճախ այդպես վարվում: Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել հատկապես հայ կանանց և աղջիկներին, ովքեր սիրում են իրենք իրենց նվեր մատուցել՝ գնելով գեղեցիկ զգեստ և բիժուտերիա: Նրանցից ետ չեն մնում նաև տղամարդիկ, ովքեր պարծենալու են իրենց նոր բլուզներով: Հարցման արդյունքում, միջինում, յուրաքանչյուր հայ իր ծանոթներին ու հարազատներին 6-7 նվեր է մատուցում, իսկ ինքը ստանում է, միջինում, 4-5 նվեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |