Սեդրակ Զատիկյանի սպանության գործով ձերբակալվել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին

Սեդրակ Զատիկյանի սպանության գործով ձերբակալվել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին

PanARMENIAN.Net - Այսօր Կիևյան կամրջի վրա ձերբակալվել է Ստեփան Հակոբյանը՝ Սիմոն Հակոբյանի (Մալաթիայի Սիմոն) որդին։ Նա նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին է: Ոստիկանության լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ նա գտնվում էր հետախուզման մեջ։ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Մալաթիայի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ։

Դեպքը տեղի էր ունեցել 2006 թ. հունիսի 22-ին՝ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում, տասնյակ մարդկանց աչքի առաջ: Այդ օրը արձակած կրակոցներից զոհվեց նաև պատահական անցորդ՝ 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---