Դեկտեմբերի 24-ի գալա համերգով կեզրափակվի Հայաստանի ֆիլհարմոնիկի 85-ամյա հոբելյանի միջոցառումների շարքը14 դեկտեմբերի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի գալա համերգ` նվիրված ՀՊՖՆ-ի 85-ամյակին: Համերգին որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այս համերգով ՀՊՖՆ-ն կամփոփի Նվագախմբի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Մինչ այդ կներկայացվի հռչակավոր կոմպոզիտոր Գյուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտը, որտեղ օգտագործվելու է սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «Հերոսական բալլադը» համերգի տեխնիկան և Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի համերգային կատարումը: 2011թ. ստեղծագործական տարին Ֆիլհարմոնիկի համար հագեցած էր տոնական և յուրահատուկ ծրագրերով. Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ հոբելյանական մեկնարկը նվիրված էր միաժամանակ երկու կարևորագույն տոների` ՀՀ Անկախության 20-ամյակին և Նվագախմբի սկզբնավորման 85-ամյակին: Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ներկայացրել է «Հերոսական բալլադը»` բաղկացած հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների 25 հատվածներից: Նվագախումբը տոնել է 5 կոմպոզիտորների և 7 արել պրեմիերա: Նվագախումբը 2011թ.-ին կատարված աշխատանքներում ՀՊՖՆ-ն հատկապես հաջողված է համավրում երիտասարդությանն ուղղված ծրագրերը: Օգոստոս ամսին լույս տեսավ ՀՊՖՆ-ի «Հայկական ռապսոդիա» ձայնասկավառակը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Ալեքսանդր Չաուշյանի (թավջութակ) մենակատարությամբ: Այն ներառում է հայ կոմպոզիտորների հեղինակած չորս գործեր (Արամ Խաչատրյան` Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, Սուրեն Զաքարյան` Մոնոգրաֆ` թավջութակի և կամերային նվագախմբի համար, Վաչե Շարաֆյան` սյուիտ` թավջութակի և նվագախմբի համար, Կոմիտաս` Կռունկ) և արդեն գրավել է եվրոպական երաժշտասեր ունկնդրի և քննադատների ուշադրությունը: Լոնդոնի “Independent” հեղինակավոր պարբերականը արժանացել է «Շաբաթվա ձայնասկավառակ» կոչմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |