ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով14 դեկտեմբերի 2011 - 18:40 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Դրա հետ կապված այնհրաժեշտ է, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: . Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: 2012թ. հունվարի 1-ից օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վարվելու է ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համակարգ` ռեգիստր: Ավելացված արժեքի հարկ վճարողը դուրսգրվող հարկային հաշվում պարտադիր պետք է լրացնի ավելացված արժեքի հարկ վճարողի իր հաշվառման համարը: Հարկային հաշիվները էլեկտրոնային եղանակով դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից (www.taxservice.am) ներբեռնեն հարկային հաշիվների դուրսգրման «Ի-ինվոյսինգ» («e-Invoicing») ծրագրի նորացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ԱԱՀ վճարողներին հարկային հաշիվներում լրացնել նաև իրենց ԱԱՀ վճարողների հաշվառման համարները: Հարկային մարմնից ձեռքբերված ձևերով հարկային հաշիվներ (թղթային տարբերակով) դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնից ձեռքբերեն հարկային հաշիվների այնպիսի ձևեր, որոնցում լրացվում է նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը: Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համարների կիրառման հետ կապված ծագող հարցերով կարող եք դիմել հարկ վճարողների սպասարկման կամ հարկ վճարողների հեռախոսազանգերի կենտրոններին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |