Ֆրանսիայում կայացել է «Արցախ. ԼՂՀ-ն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» գրքի շնորհանդեսը![]() 14 դեկտեմբերի 2011 - 19:38 AMT PanARMENIAN.Net - 2011թ. դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը: Հեղինակներն են Վլադիմիր Կազիմիրովը (Ռուսաստան), Սերգեյ Մինասյանը (Հայաստան), Ժերար Գերգերյանը (Ֆրանսիա), նախաբանը` Նիկոս Լիգերոսի (Հունաստան): Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում գործող «Չոբանյան ինստիտուտը», «Հայկական դիտարան» կազմակերպությունը և «SIGEST» հրատարակչությունը: Միջոցառման հովանավորն էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, քաղաքագետներ, ուսանողներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների և լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |