Պայթյունը Թեհրանում նախատեսված էր այաթոլլահ Համենեիի համա՞ր![]() 14 դեկտեմբերի 2011 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Իրանում իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հրամանատարության շրջանում ձերբակալություններ են տեղի ունեցել: Պահակներին մեղադրում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Համենեիի հանդեպ մահափորձի մեջ: Ձերբակալվածների թվում է աթայոլլահի որդին` առաջատար գործարար Մոջթաբա Համենեին: Դավադիրների ծրագիրը կայանում էր նրանում, որ այաթոլլահին գրավեին դեպի Թեհրանի մոտ գտնվող Մլարդ հրթիռային ռազմակայան, իսկ այնտեղ պայթեցնեին: Պայթյունը կայանում տեղի ունեցավ, սակայն այաթոլլահն այնտեղ չէր ժամանել: Նշանակված օրը` նոյեմբերի 12-ին, ռազմակայանում պայթյունի արդյունքում զոհվեց իրանական հրթիռային ծրագրի ղեկավարը: Համենեին պետք է նշված ամսաթվին ներկա գտնվեր ռազմակայանում նոր իրանական հրթիռի շնորհանդեսի արարողությանը, գրում է MIGnews-ը: Նոյեմբերի 12-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաքից 40կմ հեռավորության վրա` Բիդգոնեհ գյուղի մոտ գտնվող զինապահեստում: Պայթյունի ալիքը կոտրել է ռազմակայանի մոտ գտնվող բնակելի տների պատուհանները: Պայթյունի արդյունքում զոհվել է մարտական հրթիռների մշակման և արտադրության իրանական ծրագրի ղեկավարներից գեներալ Հասան Մոգադդամը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |