Քաջարանի գյուղապետը հերքում է. Ինձ ոստիկանություն չեն տարել14 դեկտեմբերի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը տարածել է տեղեկատվություն, համաձայն որի ահազանգ է ստացել, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն և նրան հրավիրել Քաջարանի ոստիկանապետի մոտ: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, և վերջինս հերքել է նման տեղեկատվությունը. «Ինձ ոչ մեկ ոչ մի տեղ չի հրավիրել կամ չի տարել։ Ինչ էլ ասում են` սուտ են ասում»։ «Էկոլուրը» գրել էր, որ գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչները, ըստ «ԷկոԼուրի», գտնվում էին Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեին, որ սա ճնշման մի ձև է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |