Թուրքիան Իրանից բացատրություն է պահանջել ՀՀՊ վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն զանգահարել է իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիին, հաղորդում է Dünya Bülteni-ն: Դավութօղլուն Սալեհիից բացատրություն է պահանջել Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման կապակցությամբ հնչած սպառնալիքների վերաբերյալ: Հրատարակության համաձայն, Սալեհին նշել է, որ այդ հայտարարություններն անձնական բնույթ են կրում և չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը: Վերջերս Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հուսեյն Իբրահիմին հայտնել է, որ Իրանը ցանկացած գրոհի դեպքում հարված կհասցնի ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված ՀՀՊ-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |