Դեկտեմբերի 23-ին Երևանում կկայանա Մհեր Մկրտչյանին նվիրված ֆիլմի պրեմիերան15 դեկտեմբերի 2011 - 09:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա համաժողովրդական սեր վայելող դերասան Մհեր Մկրտչյանին նվիրված «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են կինոթատրոնում: «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը ներկայանում է նոր կերպարով` որպես ուրիշ Ֆրունզիկ` իր մտորումներով աշխարհի և մարդկանց մասին և որ ամենակարևորն է` իր յուրահատուկ մոտեցմամբ դերի մեջ մտնելու հարցում: Ֆիլմի համահեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը 2010թ. փետրվարից ուսումնասիրում էին արխիվային նյութերի հսկայական քանակը, Մկրտչյանի եզակի ձայնագրություններն ու հարցազրույցները, որոնք նա տվել էր տարբեր առիթներով և 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ պատրաստել: Այնուհետև նրանք այդ ֆիլմի մեջ ընդգրկել էին նաև բացառիկ ձայնագրություններ, որոնք որակով ավելի թույլ էին, բայց լի էին այնպիսի խորությամբ ու իմաստով, որ անհնար էր հրաժարվել դրանցից` չթերանալով Մհեր Մկրտչյանի լիարժեք կերպարի ստեղծման հարցում: Արդյունքում ֆիլմը, համալրվելով մանրամասներով, դարձավ 65 րոպեանոց: «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը հիմնականում բաղկացած է այն տեսարաններից, որոնք մինչ այդ, ըստ էության, կադրի ետևում են մնացել: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |