«Kids at home» iOS ծրագիրը կսովորեցնի մանուկներին առարկաների անունները հայերենով, ռուսերենով և անգլերենով15 դեկտեմբերի 2011 - 09:09 AMT PanARMENIAN.Net - Խաղերի նախագծմամբ զբաղվող Kidostate ընկերությունը iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի՝ iPhone-ների, iPad-ների և iPod-ների համար ստեղծել է Edutament ծրագիր-մանկական խաղ։ Edutament-ը նոր տերմին է, նշանակում է միաժամանակ ուսուցանող և զվարճացնող։Kidostate-ի նախագծած խաղը կոչվում է Kids at home (Երախաները տանը)։ Ծրագրում պատկերված է գունագեղ տնակ, որն ունի 5 սենյակ։ Երեխան կարող է ընտրել տան բնակչին՝ աղջիկ, տղա, շնիկ, կատու, բադիկ կամ խոզուկ։ Յուրաքանչյուր սենյակում կան տարբեր իրեր, սեղմելով առարկաների վրա երեխան կլսի դրանց անվանումները։ Այսպես խաղը սովորեցնում է ուղիղ 99 բառ՝ սառնարանից մինչև անձրևանոց։ Նախագծի կառավարիչ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը բազմիցս փորձարկել են։ Ըստ նրա, երեխաները շատ երկար են զբաղվում խաղ-ծրագրով և սիրում այն։
«Շատ քիչ են այն ծրագրերը, որոնք թե՛ սովորեցնում են, թե՛ զվարճացնում։ Շատ կարևոր է այս երկուսի բալանսը։ Մեր խաղ-ծրագրում հերոսները նաև տարբեր գործողություններ են կատարում՝ թռչկոտում են, վազում են։ Սա զվարճացնում է երեխաներին»,-նշեց նա։ Kids at home ծրագիրը հասանելի է iTunes-ում անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Մի քանի օրից հայերեն տարբերակը նույնպես հասանելի կլինի ներբեռնման համար։ Ծրագրի պատկերազարդման հեղինակն է անիմատոր Ագաթա Բադալյանը։ Ալբերտ Պողոսյանի խոքով, գաղափար կա անգամ Kids at home արևմտահայերենով թողարկել, ինչպես նաև լույս կտեսնի ծրագրի Android տարբերակը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |