Աշխարհում միայն ռուսներն են բացասաբար վերաբերվում «արաբական գարնանը»15 դեկտեմբերի 2011 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդական ելույթները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որոնք հայտնի են որպես «արաբական գարուն», հավանության են արժանանում մարդկանց մեծամասնության կողմից աշխարհի տարբեր երկրներում, բացի ռուսներից: Այդ մասին վկայում է BBC-ի պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որին մասնակցել է ավելի քան 21 հազար մարդ աշխարհի 22 երկրներից: Առավել հաճախ «արաբական գարնան» մասին դրական արձագանքներ կարելի է հանդիպել Արևմտյան Եվրոպայի երկրներում. այդ երևույթը հավանում են գերմանացիների և ֆրանսիացիների ավելի քան 75 տոկոսը: Ռուսաստանը հարցման մասնակիցներից միակն է, որտեղ հասարակական կարծիքը բացասաբար է վերաբերվում արաբական հեղափոխություններին. հարցված ռուսների 43 տոկոսն այդ երևույթը բացասական է գնահատել, իսկ 31 տոկոսը հավանել է: Հարկ է նկատել, որ հարցումն անցկացվել է դեռևս նախքան Լիբիայում գնդապետ Քադդաֆիի պաշտոնանկ լինելը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |