Դավիթ Նալբանդյանը Copa Peugeot մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնի Խուան Կառլոս Ֆերերոյի հետ![]() 15 դեկտեմբերի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Բուենոս Այրեսում մեկնարկում է թենիսի ավանդական Copa Peugeot մրցաշարը, որն արդեն 8-րդ անգամ է անցնում: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս մրցաշարին կմասնակցեն 6 թենիսիստներ: Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մրցաշարի վիճակահանությունը, որոշվեցին խմբերը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը կխաղա B խմբում: Նրա մրցակիցները կլինեն Խուան Կառլոս Ֆերերոն (Իսպանիա) և Մարկոս Բաղդադիսը (Հունաստան): A խմբում են հայտնվել Գաել Մոմֆիսը Ֆրանսիայից, Էդուարդո Շվանկը Արգենտինայից և Ֆերնանդո Գոնսալեսը Չիլիից: Նալբանդյանի առաջին հանդիպումը կլինի Ֆերերոյի հետ: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |