ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 1 դեկտեմբերի 2003 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն այսօր Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակով: Ինչպես ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն են հաղորդել ՌԴ ԱԽ մամլո ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Վրաստանում եւ արտահայտել են ընդհանուր տեսակետ` որ տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են: Կողմերի կարծիքով, բոլոր հանգամանքներում Վրաստանում պետք է հաղթեն օրենքի եւ սահմանադրության գերակայության սկզբունքները, ասվում է ՌԴ ԱԽ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |