Հայաստանը մտադիր է արդեն 2020թ. արտահանման ծավալները հասնցել 3 մլրդ դոլարի15 դեկտեմբերի 2011 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ այդ հիմնարար փաստաթուղթը թույլ կտա մինչ 2020թ. հստակ նախանշել հանրապետության արտահանման ներուժի զարգացման ուղին: «Ռազմավարության մեջ ամրագրված են այն նպատակներն ու խնդիրները, որոնց միջոցով կիրականացվի ծրագիրը, կհստակեցվեն այն իրատեսական արդյունքները, որոնք մենք ակնկալում ենք ծրագրի իրագործման ավարտին»,-ասել է նա: Մասնավորապես, ըստ նախարարի, մինչ 2015թ. նախատեսվում է կրկնպատկել արտահանման ծավալները, իսկ արդեն 2020թ. հասնցել 3 մլրդ դոլարի: Այդ ծրագրի իրագործման շրջանակներում կստեղծվի Խորհուրդ, որը կգլխավորի վարչապետը:Կլինեն Խորհուրդներ նաև էկոնոմիկայի առանձին ճյուղերի համար և «այդ գործընթացներն արդեն մեկնարկել են»: Նա հավելել է, որ ծրագիրն արդեն քննարկվել է միջազգային կառույցների հետ, այն համապատասխանում է այժմ էկոնոմիկայում առկա խնդիրների լուծմանը ներկայացվող պահանջներին: Վարչապետը կարևորեց, որ Խորհրդում ռոտացիոն կարգով ներկայացվի մասնավոր հատվածը ի դեմս ասոցիացիաների, դոնորների, փորձագետների: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |