ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԸ ԲՆԻԿ ԱՆԿԱՐԱՅԻՑ ԷՐ

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը հաստատել է նոյեմբերի 20-ին Ստամբուլում անգլիական HSBC բանկի մոտ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցրած մահապարտ-ահաբեկչի անձը: Ինչպես այսօր հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը, ռումբի հեռակառավարման վահանակի կոճակը սեղմել է Իլյաս Քունջակը` ծնունդով Անկարայից: Քննության գաղտնիքը պահպանելու նպատակով այլ տվյալներ նահանգապետը չի ներկայացրել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: Նոյեմբերի 15 եւ 20-ին սինագոգների եւ բրիտանական ներկայացուցչության մոտ Ստամբուլում իրականացրած մի շարք ահաբեկչական գործողությունների արդյունքում, թուրքական ոստիկանության տվյալներով, զոհվել է 57 մարդ, ավելի քան 700-ը` ստացել վնասվածքներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---