Հայաստանի սոցնախարարությունը կզբաղվի այսպես կոչված «անապահով» քաղաքացիներով

Հայաստանի սոցնախարարությունը կզբաղվի այսպես կոչված «անապահով» քաղաքացիներով

PanARMENIAN.Net - Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաությունը վերջերս հանրությանը ներկայացրեց սոցիալական նպաստների վճարման արդիականացված բազան, որը գործելու է արդեն 2012թ-ից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 15 կառավարության նիստի արդյունքներն ամփոփել է Հայաստանի աշխատանքի և սոցհարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում սոցիալական նպաստներ ստանում են, այսպես կոչված, «անապահով» քաղաքացիները, ովքեր ունեն մեքենա, ավտոտնակ, մի քանի բնակարան և այլ գույք: Նախարարի հավաստմամբ, նոր մոտեցումը թույլ կտա վերանայել այդ ցուցակները և սոցիալական նպաստները դարձնել ավելի նպատակային:

Ինչպես հաղորդել է նախարարը, նոր արդիականացված բազան կցվելու է 12 տեղեկատվական բազաների, ինչը թույլ կտա պատրաստել շահառու ընտանիքի կարգավիճակը՝ նրա եկամուտների տեսանկյունից: Տվյալների նման փաթեթը, նախարարի խոսքով, ձևավորվելու է ցանկացած քաղաքացու համար, ով կդիմի նրա համար, որպեսզի սցիալական նպաստ ստանա: «Այսպիսով, պարզ կդառնա՝ արդյոք դիմող քաղաքացին կհամապատասխանի այն պարամետրերին, որոնց համպատասխան տրվելու են նպաստները»,- ասել է նա:

Այդ առնչությամբ Արթուր Գրիգորյանը հավելել է, որ այդ բազայի ներդրմամբ միաժամանակ էականորեն կկրճատվեն բյուրոկրատական մոտեցումները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---