Ծանրորդներ Գևորգ Պողոսյանի ու Էլեն Գրիգորյանի դոպինգ-թեստերի պատասխանները դեռ հայտնի չեն![]() ![]() PanARMENIAN.Net - «Մենք դեռ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից ծանրորդներ Գևորգ Պողոսյանի ու Էլեն Գրիգորյանի դոպինգ-թեստերի դրական պատասխաններ չենք ստացել»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 10-ին WADA կազմակերպությունը պետք է ներկայացներ արդյունքները, սակայն վերջնականապես դեռ ոչինչ պարզ չէ: «Մենք բողոքարկեցինք այդ որոշումը և միջազգային ֆեդերացիայում, և WADA-ում, քանի որ ըստ կանոնների նրանք պետք է Եվրոպայի առաջնությունից 40 օր անց ստուգեն անալիզներն ու պատասխան տան, սակայն, պատասխանը ստացվեց միայն վեց ամիս անց»,-ասել է Խաչատրյանը: 2011թ. Եվրոպայի առաջնությունում Գևորգ Պողոսյանը ու Էլեն Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրին 3-րդ և 2-րդ տեղերը: Եթե թեստի պատասխանը դրական լինի, նրանք կզրկվեն մեդալներից, նրանց սպառնում է 4 տարվա որակազրկում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |