Վահե Սարգսյան. Հայկական գործոնի անհետացումը Ջավախքում կհանգեցնի միայն թուրքական գործոնի առաջացմանը

PanARMENIAN.Net - Հայկական գործոնի անհետացումը Ջավախքում կհանգեցնի այնտեղ ոչ թե վրացական, այլ հզոր թուրքական գործոնի առաջացմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Որպես օրինակ նե բերեց հայկական գործոնի անհետացումը Քվեմո Քարթլիում:

Սարգսյանն ընդգծել է, որ այժմ Թուրքիան հզոր տնտեսական ու ժողովրդագրական էքսպանսիա է իրականացնում Վրաստանի հարավային շրջաններում, մասնավորապես, Ջավախքում: Այդ առումով նա հեգնանքով նշել է, որ թուրքական ներդրումները Վրաստանի համար «տրոյական ձի» են հանդիսանում:

Սարգսյանը նշել է, որ թուրքական էքսպանսիայի գլխավոր նպատակը Ջավախքի տարածքով արևելյան գործընկեր՝ Ադրբեջանին միանալն է, իսկ Ադրբեջանով արդեն Միջին Ասիայի հանրապետությունների հետ:

 Ուշագրավ
---