Իրանը պատրաստվում է բացել կործանված անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես15 դեկտեմբերի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Իրանական իշխանությունները պատրաստվում են կազմակերպել անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես, որոնք չեզոքացվել են երկրի օդային տարածությունում, գրում են իրանական ԶԼՄ: Հատուկ ցուցահանդեսին հրավիրվելու են Թեհրանում հավատարմագրված պաշտոնյաներ, ինչպես նաև տեղացի լրագրողներ: Աղբյուրների տվյալների համաձայն, կցուցադրվեն չորս իսրայելական և երեք ամերիկյան սարքեր, այդ թվում նաև RQ-170 Sentinel, որը վերջերս չեզոքացվել էր երկրի արևելյան սահմանի մոտ: Այնտեղ են գերեվարվել նաև իսրայելական ԱԹՍ-երը: Եվս երկու ամերիկյան անօդաչու սարքեր հայտնվել են իրանցիների ձեռքում, երբ դրանք փորձում էին Պարսից ծոցի կողմից թափանցել Իսլամական հանրապետության օդային տարածք: Դեկտեմբերի սկզբին իրանցիները գրավել էին հետախուզական RQ-170 Sentinel ԱԹՍ, որը ամենակատարյալ թռչող սարքերից է, որոնք հաշվառված են ԱՄՆ և ԿՀՎ ՌՕՈՒ-ում: Թեհրանում հաղորդում են, որ իրենց հաջողվել է ստանալ սարքի կառավարումը և ապահով իջեցնել այն իրենց բազայում: Վաշինգտոնում վստահեցնում են, որ սարքը կորցրել են դրա վրա առկա անսարքության պատճառով: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պաննետան արդեն հայտարարել է, որ Իրանին օդային տարածությունից հետևելու ծրագիրը կշարունակվի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |