Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին Փարիզից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում![]() PanARMENIAN.Net - Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին հավանություն տա 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը: «Կլինեն անուղղելի հետևանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում»,-հայտարարել է դեսպանատան մամլո քարտուղար Էնգին Սոլակօղլուն: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովում: Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Ազգային ժողովը կքվեարկի օրինագծի համար, որով նախատեսվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |