ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 7 ՀԱԶԱՐ ՀԱՅ 1 դեկտեմբերի 2003 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս, ոչ պաշտոնական տվյալներով, Բելգիայում բնակվում է շուրջ 7 հազար հայ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հայկական մեծ համայնքներ կան Բրյուսելում, Անտվերպենում, Լիեժում: Բելգիայում հաստատված առաջին հայերի մասին տեղեկությունները վերաբերում են 11-րդ դարի սկզբներին: Աղբյուրի համաձայն, 1931թ, Բրյուսելի համալսարանին կից բացվել է հայագիտության ամբիոն, որը ղեկավարում էր Նիկողայոս Ադոնցը: 1978 թ. հրատարակվում է «Հայ» տեղեկագիրը` Ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով, իսկ 1999թ. ապրիլից լույս է տեսնում Հայ դեմոկրատների միության հրատարակած «Ջանք» ամենամսյա ամսագիրը` երկու լեզուներով: Բրյուսելում գործում է համեմատաբար նոր հայկական եկեղեցի: Բելգիայում հայերն աշխատում են տարբեր բնագավառներում` կան գրողներ, բժիշկներ, իրավաբաններ, արդյունաբերողներ, ոսկու եւ ադամանդի վաճառքով զբաղվող մարդիկ: Բելգիայում կա երեք հայկական ֆուտբոլի թիմ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |