Նորաստեղծ Օվո բենդը կատարելու է Կոմիտասի ստեղծագործությունները՝ նոր մեկնաբանությամբ15 դեկտեմբերի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Նորաստեղծ Օվո բենդը 2012 թ-ին աշխատելու է նոր և խոշոր նախագծի վրա: Նախագծում ընդգրկվելու են Կոմիտասի ստեղծագործությունները` խմբի սեփական մեկնաբանությամբ: Խմբի անդամների խոսքով նրանք ոչ մի կերպ չեն ձևափոխելու կամ աղավաղելու Կոմիտասի ստեղծագործությունները, այլ ներկայացնելու են նոր գործիքավորմամբ: Օվո բենդի պրոդյուսեր Բիայնա Դանիելյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ նախագծի աշխատանքները մեկնարկելու են հունվար ամսին, սակայն երբ կավարտվեն, դեռ դժվար է ասել: Բացի դրանից, խումբն աշխատում է նաև Jazz Mood անունով նախագծի վրա: Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խումբը հանդիսատեսի դատին է ներկայացնելու Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Դեկտեմբերի 3-ին և 4-ին խումբը ելույթ է ունեցել Ստեփանակերտում և Շուշիում: Օվո բենդը հիմնադրվել է 2011 թ-ի մայիսին: Խմբի երաժիշտներն են ջութակահար Գոգա Վանյանը, սաքսոֆոնահար Արթուր Եղիազարյանը, ակկորդեոնահար Գագիկ Դանիելյանը և կիթառահար Հրայր Մկրտչյանը: Խումբն աշխատում է տարբեր ոճերում: «Օվո» անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ձու»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |