Բարոնուհի Քոքսը հուսով է, որ Բաքուն երբևէ կառուցողական մոտեցում կցուցաբերի Ղարաբաղի հարցում![]() PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն ափսոսում է, որ Ադրբեջանը երբեմն ագրեսիա է դրսևորում, ինչպես նաև ավելացնում իր ռազմական ներուժը: «Հուսով եմ, որ Ադրբեջանը երբևէ կառաջնորդվի ավելի ռացիոնալ և կառուցողական մոտեցումներով, քանի որ շատ հաճախ նրանք մի բան են ասում, իսկ անում են բոլորովին այլ բան»,- ասել է նա դեկտեմբերի 15-ին Երևանում: Միևնույն ժամանակ բարոնուհին դրական է գնահատել Հայաստանի դիրքորոշումը: «Պատրաստակամություն կա մեկ սեղանի շուրջ նստելու և բանակցելու այդ հիմնախնդրի կարգավորման շուրջ»,- ընդգծել է նա` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ընդ որում, Քոքսը հավելել է, որ հարգում է ղարաբաղյան ժողովրդի կարծիքը, նրա կամարտահայտումը, ինչպես նաև բանակցային գործընթացում ներգրավվելու իրավունքը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |