ՎիվաՍել-ՄՏՍ-ի վիճակահանության շահողները ստացել են Google Nexus S սմարթֆոններ15 դեկտեմբերի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բաժանորդներին հանձնել է վիճակահանության արդյունքում շահած Google Nexus S սմարթֆոնները: Վիճակահանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում 30 հետվճարային բաժանորդներ շահել էին Google Nexus S սմարթֆոններ: Իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետևյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» և կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչև մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, և հաջորդող երեք ամիսների (հունիս - սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 և ավելի տոկոսով: Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ: Ծրագրի թափանցիկությունը և արդարությունն ապահովելու նպատակով` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |