Մաքսիմ Շևչենկո. Հարվածներն Իրանին, ամենայն հավանականությամբ, կհասցվեն Վրաստանի տարածքից15 դեկտեմբերի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքի տարածքից Իրանի դեմ պատերազմին պատրաստվելու բացահայտ նշան է»,- հայտնել է ՌԴ Հանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Շևչենկոն: «Հասկանալի է, որ եթե ամերիկյան զորքերը մնային Իրաքի տարածքում, ապա իրանական միջուկային օբյեկտներին ավիացիոն հարվածներ հասցնելու դեպքում իրանցիներն անպայման հզոր պատասխան կտային նրանց, և այսպիսով ամերիկյան զորքերը կներքաշվեին անկանխատեսելի արդյունքներով ցամաքային ռազմական գործողությունների մեջ»,- հայտնել է նա: Նրա խոսքով` նախքան Իրանին հարված հասցնելը Արևմուտքը պետք է տապալի Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում, այդ երկիրն ընկղմի քաղաքացիական պատերազմի մեջ, ինչպես նաև լուծի «Հըզբոլլահի» խնդիրը: «Այդ կազմակերպությունը Իրանին ավիացիոն հարվածների դեպքում անհապաղ կգրոհի Իսրայելը ժամանակակից հրթիռներով»,- ասել է փորձագետը` հավելելով, որ երրորդ պահը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, այն է, որ «հարվածները Իրանին, ամենայն հավանականությամբ, հասցվելու են Վրաստանի տարածքից»: «Տեղեկատվություն կա, որ Վրաստանի ռազմական օդանավակայաններում տեղակայված են Իսրայելի ՌՕՈՒ հարվածային ուժերը»,- նշել է Շևչենկոն, հաղորդում է vesti.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |