Գագիկ Մինասյան. Հուսով եմ, Ֆրանսիայի խորհրդարանի որոշման վրա Թուրքիայի սպառնալիքները չեն ազդի![]() 16 դեկտեմբերի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Հուսով եմ, որ Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի արած հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, կազդի Ֆրանսիայի խորհրդարանի որոշման վրա և պատգամավորները կքվեարկեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին, անկախ Թուրքիայի սպառնալիքներից»,-Երևանում լրագրողներին է հայտարարել ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն դրական արդյունքներ է տվել: Ըստ նրա, լավ է արդեն այն, որ թուրք հանրության համար հայկական հարցի քաննարկումը սովորական է դարձել»: Գագիկ Մինասյանը նաև դրական է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 306 բանաձևի ընդունումը՝ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական գույքը վերադարձնելու մասին: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: 2011թ. աշնանը Հայաստան կատարծ այցելության շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նշեց, որ հասկանում է հայ ժողովրդի ցավը և կոչ արեց Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը մինչ ընթացիկ տարվա ավարտը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |