«Ռեյլվնեշտրանսը» խորհուրդ է տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրանի նավահանգիստներով բեռնափոխադրումներից

«Ռեյլվնեշտրանսը» խորհուրդ է տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրանի նավահանգիստներով բեռնափոխադրումներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի, Հյուսիսային Կորեայի ու Սիրիայի դեմ, փաստացի, այն նավատերերի դեմ, որոնց նավերը մուտք կգործեն այդ երկրների նավահանգիստներ: Իրանի, Հյուսիսային Կորեայի ու Սիրիայի նավահանգիստներ մուտք գործած նավերը կես տարի չեն կարողանա մտնել ԱՄՆ նավահանգիստներ:

Ըստ օրինագծի, որն հավանության է արժանացել այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում, «նավի սեփականատերը, վարձակալողը կամ նավապետը պետք է հաստատեն, որ մինչ ԱՄՆ նավահանգիստ մտնելը նավը 180 օր շարունակ չպետք է մուտք գործի Իրանի, Հյուսիսային Կորեայի ու Սիրիայի նավահանգիստներ»:

Եթե նավատերը թաքցնի նման փաստը, նավի համար մուտքը ամերիկյան նավահանգիստներ փակ կլինի 2 տարի: Մինչ օրենքի ուժ ստանալը օրինագիծը պետք է հաստատվի Սենատում և ԱՄՆ նախագահի կողմից: Մինչ օրս պատժամիջոցները տարածվում էին հիմնականում Իրանի ընկերությունների և Իրանում աշխատող ընկերությունների վրա:

Հղում անելով SeaNews-ին, հայկական «Ռեյլվնեշտրանս» ընկերությունը խորհուրդ է տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրանի նավահանգիստներով (մասնավորապես Բանդար Աբասով) բեռնափոխադրումներից, ինչպես նաև իր կողմից դադարեցնելու է բեռնափոխադրումներն այդ երթուղով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---