ԱՊՀ Երիտասարդական միությունը հանդիպումներ է սկսել Ռուսաստանում սովորող ուսանողների հետ

ԱՊՀ Երիտասարդական միությունը հանդիպումներ է սկսել Ռուսաստանում սովորող ուսանողների հետ

PanARMENIAN.Net - ԱՊՀ երիտասարդական միության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են սկսել Ռուսաստանում սովորող ուսանողների հետ, որոնք սովորում են ԱՊՀ հատկացված քվոտաներով:

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների Երիտասարդական միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը հայաստանցի ուսանողների հետ: Քննարկվեցին նոր հանրությանը հայ ուսանողների ադապտացման հարցերը, կապված ուսման և բնակության հետ:

Որքան էլ տարօրինակ է, սակայան, ուսանողներին մտահոգում է հիմնականում լեզվային պատնեշը: Դա ապացուցում է, որ ռուսաց լեզվի ուսուցումը Հայաստանում դեռ պատշաճ մակարդակի վրա չէ: Վարչության խորհրդի որոշմամբ հաջորդ տարվա սկզբին Հայաստանի բոլոր մարզերում կբացվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---