Սյունիքի մարզում բացել է «Հայփոստի» երեք արդիականացված բաժանմունք![]() 16 դեկտեմբերի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սյունիքի մարզում «Հայփոստ մարաթոն-2011»ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-ին իր դռները բացեցին «Հայփոստ» ՓԲԸ-ի միանգամից երեք արդիականացված բաժանմունքներ՝ Սիսիանում, Գորիսում ու Տաթևում: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Սյունիքից, բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Haypost Trust Management ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ավագյանը, ինչպես նաև մարզպետերանի ներկայացուցիչներ: Նախատեսվում է, որ մինչ տարեվերջ փոստային բաժանմունքներ կվերաբացվեն նաև Ագարակում, Քաջարանում ու Կապանում: Սյունիքում բացված փոստային բաժանմունքը լիովին վերանորոգվել է և համապատասխանում է ընկերության նոր բրենդին, նորացվել են նաև աշխատանքային չափանիշները, փոխվել ու նորացվել են ենթակառուցվածքներն ու կաբելային համակարգերը, տեղադրվել են նոր համակարգիչներ: «Մեր հաճախորդները կկարողանան օգտվել ոչ միայն ավանդական փոստային ծառայություններից, այլ նաև ֆինանսական»,-ասել է Արմեն Գևորգյանը Սիսիանում: Ըստ նրա, «Հայփոստ մարաթոն-2011» ծրագիրը մոտենում է ավարտին և մինչ տարեվերջ Հայաստանի տարածքում կգործեն 50 նորացված փոստային բաժանմունքներ, որոնցից 12-ը Երևանում: Իր հերթին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շնորհավորեց մարզի բնակիչներին վերանորոգված փոստային բաժանմունքների բացման կապակցությամբ, որոնք ժամանակակից ծառայություններ կտրամադրեն: «Կոնկրետ համայնքի համար լուծվել են կոնկրետ խնդիրներ»,-ասել է Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է սպասարկման որակի բարձրացումը երկրի մարզերում: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |