Աշխարհահռչակ ջութակահար Ռոման Սիմովիչը ելույթ կունենա Երևանում

Աշխարհահռչակ ջութակահար Ռոման Սիմովիչը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - 2012 թ-ի հունվարի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երևանում ելույթ է ունենալու հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչի հետ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա նաև ասաց, որ համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու է ավստրիացի կոմպոզիտոր Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի ջութակի կոնցերտը:

Ռոման Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է: Նա համարվում է ժամանակի ամենավիրտուոզ ջութակահարներից մեկը, ով հիանալի կերպով զգում է երաժշտությունը: Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում և նվագախմբերի հետ, հաղթել բազմաթիվ մրցույթներում: Նրան տարբեր լրատվամիջոցները կնքել են տարբեր մականուններով, որոնք ներկայացնում են Սիմովիչ անհատին և երաժիշտին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---