Հոլիվուդի հայ կինոգործիչներն ամփոփեցին իրենց ստեղծագործական տարին16 դեկտեմբերի 2011 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հոլիվուդի հայ կինոգործիչների հավաքը, որին ներկա էին հոլիվուդյան հայտնի դերասաններ Մարկո Խանը, Քեն Դավիդյանը, պրոդյուսերներ Վալերի Մըքքեֆրին, Կառլա Կարապետյանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Արփա» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը և այլն: Այն տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների 2011 թվականի ընթացքում արած աշխատանքը, որը ներառում է անցնող տարվա ընթացքում էկրան բարձրացած ֆիլմերը, հայ սցենարիստների նոր գործերը, ամերիկյան նախագծերին հայ դերասանների մասնակցությունը, միջազգային փառատոններում ունեցած հաջողությունները: Հավաքի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը Սիլվիա Մինասյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության մեդալը, որին նա արժանացել է հայկական գետի անվամբ հոլիվուդյան չափանիշների միջազգային կինոփառատոն հիմնելու և հայաստանցի սկսնակ կինոգործիչների համար ճանապարհ հարթելու համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |