Բերնար Վալերո. Ցեղասպանության մասին օրինագիծը բխում է ռասիստական հայտարարությունների համար սահմանված պատժից

Բերնար Վալերո. Ցեղասպանության մասին օրինագիծը բխում է ռասիստական հայտարարությունների համար սահմանված պատժից

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանական նախաձեռնություն է, որը լիովին տեղավորվում է ռասիսիտական և ժխտողական հայտարարությունների համար սահմանված պատժի համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն: ՙ

Միևնույն ժամանակ Վալերոն նշել է, որ «Ֆրանսիան հավատարիմ է Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը կքվեարկի վերոնշյան օրինագծի ընդունման վերաբերյալ:

Այդ կապակցությամբ Թուրքիան սպառնացել է ետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա օրինագծին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---