2012թ. հունվարից «Հայփոստում» կներդրվի ժամանակակից ծրագրային ապահովում![]() 16 դեկտեմբերի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Սպասարկման որակի բարձրացման ու տեղեկատվության փոխանակման համար «Հայփոստ» ՓԲԸ-ն 2012թ. հունվարից նոր ժամանակակից ծրագրային ապահովում կներմուծի, որը կմիավորի Հայաստանի ազգայի փոստային օպերատորի բոլոր փոստային բաժանմունքները: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Սյունիքում ասել է Haypost Trust Management կառավարիչ Խուան Պաբլո Գեչիչյանը: Ըստ նրա, դա աշխարհի լավագույն ԱԾ-ն է, որի արտադրությամբ զբաղվում է ամերիկա-իռլանդական ընկերությունը, այն կիրառվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Սինգապուրի փոստերում: «Աշխարհի ամենազարգացած փոստային ծառայություններն օգտագործում են այն ծրագրային ապահովումը, որը ներդրվելու է Հայաստանում»,-հավելել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |