Չարլզ Լոնսդեյլ. Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից![]() PanARMENIAN.Net - «Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից: Աշխատանքը Երևանում իմ կյանքի հետաքրքիր շրջաններից էր, ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական տեսակետից», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ իր տպավորություններն է կիսել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Այժմ ես բազում անձնական կապեր, ծանոթներ ու ընկերներ ունեմ Հայաստանում, ես կվերադառնամ այստեղ ժամանակ առ ժամանակ»,-նշել է նա: Անդրադառնալով Ամանորին՝ Լոնսդեյլը նշել է, որ Նոր տարին ու Սուրբ ծնունդը նա մտադիր է անցկացնել Երևանում կնոջ և ընկերների հետ: «Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այստեղ»,-ասել է նա: Դեսպանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն, խաղաղ և հաջող նոր տարի: Չարլզ Լոնսդեյլն իր առաքելությունը Հայաստանում ավարտում է 2012թ. հունվարին: Լոնսդեյլը կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |