Մոսկվայում կայացած նիստում ՍՏՀԿ նախագահությունը փոխանցվեց Սերբիային![]() 16 դեկտեմբերի 2011 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացավ ՍՏՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍՏՀԿ ԱԳՆԽ) 25-րդ նիստը: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները միաձայն արտահայտվեցին տարածաշրջանային բազմաճյուղ տնտեսական փոխգործակցության հետագա կատարելագործման և ընդլայնման օգտին: Նշվեց դրական դինամիկան տրանսպորտի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում համագործակցության զարգացման գործում: ԱԳՆԽ-ն հաստատեց, որ կազմակերպությունը շահագրգռված է փոխադարձ շահերի և իրավահավասարության հիման վրա միջազգային գործընկերների, այդ թվում` Եվրամիության հետ փոխգործակցության զարգացմամբ: Նախագահությունը կազմակերպությունում ռոտացիայի կարգով փոխանցվեց Սերբիային: Հայաստանը ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |