Ընկերությունների համաշխարհային խումբը քննարկել է Հայաստանի բանկային համակարգի զարգացման ուղիները

PanARMENIAN.Net - Այսօր Զարգացման հայկական գործակալությունում Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հանդիպել է Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Արարատբանկի մամլո ծառայությունից։

Դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայաստանյան բանկային համակարգի ներդրումային հնարավորություններին:

Մասնավորապես, քննարկվել է Հայաստանի բանկային համակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և հայկական բանկերի կապիտալի մեծացման նպատակով Հոնկոնգի ֆոնդային բորսայում IPO անցկացնելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---