ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) պատրաստ է ահաբեկչություններ իրականացնել Հայաստանում, միայն թե աշխարհը ճանաչի Հայաստանին որպես «զավթող»: Նման հայտարարությամբ նախօրեին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ հավաքված պիկետավորների առջեւ հանդես է եկել ՂԱԿ-ի փոխնախագահ Բարաթ Իմանին: Հիշեցնենք, որ ՂԱԿ-ը Ադրբեջանի մայրաքաղաքում չթույլատրված բողոքի ցույցեր է անցկացնում տարբեր երկրների դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջեւ: «Թող աշխարհն իմանա, որ ադրբեջանական ժողովրդի համբերությունը սպառվում է: Եթե պետք լինի, մենք ահաբեկչություններ կիրականացնենք Հայաստանում: Կորչեն այն պետությունների դիվանագիտական առաքելությունները, որոնք Ադրբեջանի նկատմամբ կիրառում են «երկակի ստանդարտների քաղաքականություն»,- հայտարարել է Բ. Իմանին: Պիկետավորների կազմած բանաձեւում աշխարհի գերտերություններից պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարց բարձրացնել` Հայաստանին որպես «զավթող» ճանաչելու եւ նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին: «Դրա համար մենք կձեռնարկենք բողոքի տարբեր ձեւեր: Եվ վաղը, երբ կսկսեն կիրառվել այդ ծայրահեղ միջոցները, տեղի ունեցածի համար պատասխանատվությունը կընկնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ անդամ-երկրների ուսերին»,- Բաքվի «Զերկալո» թերթին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նագին: Նշենք, որ ՂԱԿ-ն այսօր պիկետ է կազմակերպում Ֆրանսիայի դեսպանատան եւ ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի առջեւ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---